ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում թեթեւշարժիչային օդանավը մխրճվել է բազմահարկ շենքի մեջ, որի հետեւանքով օդաչուն զոհվել է, հայտնում է CBS4 Miami-ն:
Հեռուստաալիքը հայտնում է, որ դրանից հետո օդանավն ընկել է լողավազանի մեջ:
Նշվում է, որ տարհանվել են շենքի մոտ 100 բնակիչներ: Տուժածներ չկան:





























