Պետք է կույր լինել՝ Գագիկ Ծառուկյանի արածն ուրանալու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Կամ, ինչքա՞ն կարելի է նույն հարցը նույն մարդուն տալ։
Վստահաբար կարող եմ պնդել, որ տարբեր բնույթի ու չափերի աջակցություն ստանալու վերաբերյալ Ծառուկյանին ուղղված դիմումների քանակն առնվազն երեք անգամ գերազանցում է իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց ուղղվող դիմումների քանակը:
Իսկ դա ինչի՞ անվիճելի ապացույցն է:
Իհարկե, այն բանի, որ մարդիկ հավատում են Ծառուկյանին եւ նրա հետ հույս են կապում. արժանապատիվ ապրելու, գոյատեւելու, զարգանալու հույս»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին՝ մարտի 1-ին, Մյասնիկյանի արձանի մոտ լրագրողների հարցերը հունից հանեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Լրագրողներին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե արդյոք Ծառուկյանը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով որպես վկա, նաեւ հիշեցրել էին, որ ԲՀԿ-ն այդ ժամանակ կոլաիցիայի մեջ էր իշխող ՀՀԿ-ի հետ:
Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա. ԲՀԿ ղեկավարը բարկացավ (ֆոտո)





























