Ստրասբուրգում Քլեբեր առափնյա շրջանի ճեմուղում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փլուզված հին սինագոգի տեղում կանգնեցված հուշաքարը ավերվել է մեկ վայրկյանում՝ հայտնել է փոխքաղաքապետը՝ տեղեկացնում է The Times of Israel-ը։
«Այդ դրաման խորհրդանշող Halles հրապարակի հուշաքարը այլանդակել են անցյալ գիշեր։ Ամենայն հավանականությամբ, ցավոք, հերթական հակասեմիտիզմի ակտն է մեր քաղաքում։ Մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի անվտանգության ուժերը կալանավորեն եւ դատի տան մեղավորներին»,- Facebook-ում գրել է Ալեն Ֆոնտանելը՝ հրապարակելով գետնին տապալված մարմարե հուշաքարի լուսանկարը պատմական սինագոգի լուսանկարի կողքին։
Սինագոգը, որ քաղաքի հրեական համայնքի աղոթքի հիմնական վայրն էր, 1940թ․ սեպտեմբերի 30-ին ավերվել էր հիտլերյան երիտասարդության կողմից։
«Ցավոք, պատմությունը կրկնվում է»,- ընդգծել է Ֆոնտանելը։
Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլանդ Ռայսը France 3 TV-ին հայտարարել է, որ դա այնհայտ հակասեմիտական քայլ է։ Նրա խոսքերով, մի մարդը չէր կարողանա շարժել 300-400 կիլոգրամանոց քարը։





























