Նորվեգիայում 5 հազար տոննա ծավալով Helge Ingstad ֆրեգատը դուրս է բերվել ջրից: Նավը խորտակվել էր 2018 թվականի նոյեմբերին տանկերի հետ բախվելու հետեւանքով, հաղորդում է «360» հեռուստաալիքը՝ հղում կատարելով Verdens Gang-ին:
Helge Ingstad ֆրեգատը, որը պատկանում է Նորվեգիայի ռազմածովային ուժերին, նոյեմբերի 8-ին բախվել էր Հունաստանին պատկանող տանկերի հետ: Դա տեղի էր ունեցել Բերգնանի հյուսիս-արեւմուտքում՝ Հորդալան շրջանում: Աջ հատվածում ճեղքվածի հետեւանքով կապիտանը կորցրել էր նավի կառավարումը: Միայն հնարավոր էր մոտեցնել Helge Ingstan-ն ափին:
Միջադեպի հետեւանքով զոհեր չկան: Ֆրեգատում գտնվում էր 137, իսկ տանկերում՝ 25 մարդ. վնասվածքներ է ստացել 8 մարդ:





























