Երևանում այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել․ հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 08:40-ի սահմաններում Opel մակնիշի 34 CR 470 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է «CPS» բենզալցակայանի դիմաց լիցքավորվող Honda մակնիշի 70 VV 333 համարանիշի ավտոմեքենային:
Ըստ աղբյուրի՝ վթարի պահին Honda-ն լիցքավորելիս է եղել բենզալցակայաի աշխատակիցը, որը վրաերթի է ենթարկվել: Ավտովթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները:
Բախման հետևանքով Honda-ն առաջ է ընթացել՝ վնասելով բենզալցակայանի սյունը եւ բարեբախտաբար, չի մխրճվել բենզալցակայանի մեջ:
Փաստի առիթով հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:





























