Կալիֆոռնիայի ափամերձ շրջանում՝ Քարմելում, անհայտ կորել է բրիտանացի Քիմ Գորդոնը, որը մեկնել էր ԱՄՆ իր 17-ամյա որդու հետ, հաղորդում է Sky News-ը:

Անհայտ կորած Գորդոնի որդին հայտնել է ոստիկանությանը, որ հայրը լողալու ցանկություն էր հայտնել երկուշաբթի երեկոյան, որից հետո նա դուրս էր եկել եւ այլեւս չվերադարձել:

Դեռահասն ահազանգել էր արտակարգ իրավիճակների ծառայություններին:

Ջրասույզները փնտրել են լողափի երկայնքով, սակայն Գորդոնի՝ լողափ գալու մասին վկայող ոչինչ չեն հայտնաբերել:

Ինչպես հայտնել է ոստիկանության կապիտան Մոնթերեա Ջոն Թորնբերգը, անհայտ կորած բրիտանացու որդու ներկայացրած պատմությունն առաջացնում է մի շարք հարցեր, եւ Գորդոնի խորտակվելու վարկածը քիչ հավանական է:

Ոստիկանությունը ենթադրում է, որ այս կամ այն պատճառով բրիտանացին փորձել էր բեմականացնել իր սեփական մահը: