Google-ի տվյալներով ինտերնետում ռուսերեն «հետույք» (жопа) որոնողների թոփ 10-յակը գլխավորում է Ռուսաստանը։ Ռուսերեն այս բառով որոնման հաջորդ ջանասերները Բելառուսում են։ Ուկրաինան եւ Ղազախստանը լավագույն տասնյակում զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ տեղերը։
Հինգերորդ «պատվավոր» հորիզոնականում մեր հարեւան ադրբեջանցիներն են։ Ընդ որում՝ Google-ի տվյալներով 2004թ.-ին Ադրբեջանում մարմնի այդ հատվածի վերաբերյալ ինտերնետային որոնումների ակտիվությունը զրո է գնահատվել։
Google-ի թոփ 10-ում 6-րդ հորիզոնականը զբաղեցնում է Քուվեյթը, որին հաջորդում են Լատվիան եւ Էստոնիան։ 9-րդ հորիզոնականում է Իսրայելը, իսկ վիրտուալ «հետույք» որոնող երկրների 10-յակը եզրափակում է Լեհաստանը։
Հիշեցնենք, որ Google-ը որոնման արդյունքների բացարձակ թիվ չի ներկայացնում, այլ առավելագույն նիշ է ընդունում 100-ը, մյուս տվյալները բաժանվում են 100-ի։





























