ԱՄՆ Ալաբամա նահանգում տոռնադոյի զոհերի թիվը հասել է 22-ի, տեղեկացնում է WBRC տեղական հեռուստաալիքը՝ հղում կատարելով Լի օկրուգի շերիֆ Ջեյ Ջոնսին։
Շերիֆի խոսքով՝ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տեղեկություններ են ստացվում կորածների մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք հնարավոր ամեն բան արել ենք այս երեկո... Այս գոտին շատ վտանգավոր է... տոռնադոն մեծ վնաս է հասցրել շենքերին եւ տներին»,- Ջոնսի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ առնվազն 14 մարդ զոհվել եւ 40-ը տուժել են ԱՄՆ հարավում, Ալաբամա նահանգում տեղի ունեցած ուժեղ տոռնադոյից։
Ծանր եղանակային պայմանների հետ կապված՝ նահանգապետ Քեյ Այվին արտակարգ դրություն է մտցրել ամբողջ նահանգում։





























