Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին մարտի 2-ին ՄԱԿ-ին խնդրել է Լիբիա հատուկ քննչական հանձնաժողով ուղարկել, որը կուսումնասիրի երկրում ստեղծված իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ֆրանս Պրեսսին»։

Նման հայտարարություն Քադաֆին արել է Տրիպոլիում՝ ելույթ ունենալով իր համախոհների առջեւ։

40 տարի երկիրը ղեկավարած Քադաֆիի հրաժարականը պահանջող ակցիաները Լիբիայում շարունակվում են փետրվարի 15-ից։

2010 թվականի ավարտին Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում՝ Թունիսում, Եգիպտոսում, Բահրեյնում, Եմենում եւ Լիբիայում տեղի էին ունեցել հուզումներ եւ բախումներ ցուցարարների եւ իրավապահների միջեւ։

Լիբիայում զոհերի թիվը հաշվվում է հազարներով։ Նշենք, որ Հայաստանն իր 4 քաղաքացիներին արդեն դուրս է բերել այդ երկրից: