Իսպանիայի հյուսիսային անտառներում հրդեհի ավելի քան հարյուր օջախ են արձանագրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ հրդեհից ամենից շատ տուժել է Աստուրիա ինքնավար համայնքը, որտեղ հրդեհի  ավելի քան 95 օջախ է գտնվել:

Ներկայումս հարյուրավոր մարդիկ եւ օդային տեխնիկան փորձում են մարել հրդեհը: Սակայն ուժեղ քամին (մինչեւ 28մ/վ) եւ անձրեւի բացակայությունը դժվարացնում են նրանց աշխատանքը:

Հրդեհի հետեւանքով տուժածների մասին տեղեկատվություն դեռ չկա: