Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն մարտի 2-ին կոչ է արել Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիին լքել իշխանությունը:

«Գնդապետ Քադաֆին խնդրի մի մասն է, այլ ոչ խնդրի լուծման: Ժամանակն է, որ նա հեռանա»,- ասել է Բարոզուն: Նա լիովին անթույլատրելի է համարել Քադաֆիի ռեժիմի գործողությունները Լիբիայի բնակչության նկատմամբ:

Քադաֆիի պաշտոնանկության պահանջով բողոքի գործողությունները ընթանում են փետրվարի 15-ից: Քադաֆին այսօր հայտարարել է, թե Լիբիայի ժողովուրդը սիրում է իրեն: