Երկուշաբթի Արեւմտյան Չեխիայում երկու գնացքների բախման հետեւանքով 6 մարդ  վիրավորվել է: Լրագրողներին այս մասին հայտնել է «Չեխական երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Պետեր Շտյագլավսկին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռոնով Դոուբրավոու քաղաքի մոտ երկու գնացքների միջեւ  ճակատային բախում է տեղի ունեցել, որոնցից մեկում ուղեւորներ են եղել,-ասել է նա: Վնասվածքներ է ստացել 6 մարդ, որոնցից մեկը ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել»:

Վթարի վայրում գնացքների երթեւեկությունը դադարեցվել է: Հրշեջները եւ փրկարարները վերացնում են վթարի հետեւանքները:

Ստեղծվել է փորձագետների հանձնաժողով, որը պետք է պարզի, թե ինչու են գնացքները նույն երկաթուղային ճյուղով միմյանց ընդառաջ շարժվել: Շտյագլավսկին նշել է, որ զոհեր չեն եղել:

 «Կատարվածի մի քանի վարկած է դիտարկվում: Դրանցից մեկի համաձայն՝ գնացքների բախումը տեղի է ունեցել երկաթգծի աշխատակիցներից մեկի թույլ տված սխալի պատճառով», - ասել է«Չեխական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը: