Հնդկական Ուտար-Պրադեշ նահանգում 24 ժամվա ընթացքում երկու մարդ վայրի կապիկների զոհ է դարձել՝ հայտնում է Daily Mail-ը։
Զոհվածներից մեկը՝ 60-ամյա մի կին, բաց աստճանավանդակի վրա կերակուր պատրաստելիս է եղել։ Նա փորձել է պաշտպանվել կապիկների երամակից եւ ընկել է։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացված վնասվածքներից մահացել է։
Երկրորդ գրոհը տեղի է ունեցել հարեւան գյուղում։ Այնտեղ կապիկները հարձակվել են 20-ամյա տղամարդու վրա, ով կանգնած է եղել տանիքի եզրին։ Արդյունքում նա ընկել եւ մահացել է։
Տեղի բնակիչները պնդում են, որ կապիկներն ընդամենը մի քանի տարի է, ինչ հարձակվում են մարդկանց վրա, եւ դա կապում են կենդանիների թվի աճի հետ։ Իշխանությունները ծրագրում են զբաղվել կապիկների որսով այն գյուղերի մերձակայքում, որտեղ ապրում էին զոհվածները։





























