Կոստա Ռիկայում թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի հատուկ գործողության արդյունքում ավելի քան 1.4 տոննա կոկաին են առգրավել: Առափնյա պահակախմբի աշխատակիցները Հարավային ափի մոտ կասեցրել են արագընթաց կատեր, որը թմրանյութերի խոշոր խմբաքանբակ էր տեղափոխում, երկուշաբթի հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ հայտարարությանը:
Հետապնդման ժամանակ երեք կոլումբիացիներ, որոնք ուղեկցում էին մաքսանենգ բեռը, կոկաինով փաթեթները ծով են նետել եւ ափ հասել Էսկոնդիդա լողափի շրջանում: Դրանից հետո նրանք փորձել են փախուստի դիմել, սակայն իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են:
Կոստա Ռիկայի իշխանությունների տվյալներով՝ առգրավված կոկաինի խմբաքանակը ամենախոշորն է տարվա սկզբից հայտնաբերվածներից:
Մաքսանենգները հաճախ են փորձում Կոստա Ռիկայի տարածքը կամ ափամերձ ջրերն օգտագործել Հարավային Ամերիկայից թմրանյութերի խմբաքանակները ԱՄՆ տեղափոխելու համար: Պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի իրավապահները 33.6 տոննա կոկաին են առգրավել, ինչպես նաեւ 3.7 մլն դոլար:





























