Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին լիբիացիների լայնածավալ բողոքի ակցիաների ֆոնին միջազգային հանրությանը նախազգուշացրել է զերծ մնալ իրավիճակին խառնվելուց:

«Հազարավոր լիբիացիներ կզոհվեն ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի` Լիբիայի գործերին միջամտելու դեպքում»,- ասել է Քադաֆին` ելույթ ունենալով Տրիպոլիում հավաքված իր կողմնակիցների առջեւ:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռայսը մարտի 1-ին հայտարարել է, թե ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ քննարկում է ռազմական ներխուժման հնարավորությունը:

Քադաֆիի պաշտոնանկության պահանջով բողոքի գործողությունները ընթանում են փետրվարի 15-ից: Քադաֆին այսօր հայտարարել է, թե Լիբիայի ժողովուրդը սիրում է իրեն: