Լոնդոնում տեղական ժամանակով 09:55-ից մինչեև 12:00 Վաթերլո կայարան, Հիթրոու եւ Լոնդոն Սիթի օդանավակայաններ երեք տարբեր միջադեպերի կապակցությամբ ոստիկանություն է հրավիրվել, գրում է Sky News-ը:
Փորձագետները քննում են Լոնդոնի երեք հիմնական տրանսպորտային կենտրոններում հայտնաբերված կասկածելի փաթեթների մասին զեկույցները:
Ոստիկանությունը հայտնել է, որ Հիթրո օդանավակայանում հայտնաբերված փաթեթը «վնասազերծվել է»:
Լոնդոն Սիթի օդանավակայանը անվտանգության նպատակներով տարհանվել է:
Վաթերլո կայարանում գնացքները աշխատում են սովորական ռեժիմով:





























