Լոնդոնում անցյալ ամիս 6 կանանց դեմ իրականացված սեքսուալ հարձակումների շարքից հետո  կալանավորվել է 14-ամյա տղա,  հաղորդում է Sky News-ը:

Դեռահասը ձերբակալվել էր երկուշաբթի գիշերը՝ միջադեպից հետո, երբ խանութի աշխատակիցները կասկածել էին տղային եւ զանգել ոստիկանություն:

Նշվում է, որ դեռահասը կասկածվում է Լոնդոնի Փենջ նահանգում կատարված սեքսուալ հարձակումների շարքի մեջ:

Հանցագործությունները կատարվել են փետրվարի 9-ից 28-ն ընկած ժամանակահատվածում:

Կանայք պատմել են, որ նրանց վրա հարձակվել է միայնակ տղամարդ, որը հետո փախուստի է դիմել: