Մարտի 5-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 22:30-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Մահար Սաֆոյանը Mercedes մակնիշի 35 ZR 734 համարանիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան-Արմավիր ավտոճանապարհ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ, ում ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա՝ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Մինչ վթարի վայրում տեղազննություն էր կատարվում, «Աստղիկ»  բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը: