Գերմանիայի ոստիկանությունը փնտրում է մարդկանց, որոնք տեղեկություններ ունեն այգեպանի մասին, որը կարող էր ծուղակ-ռումբերի միջոցով մահափորձ կատարել նրանց դեմ, գրում է BBC News-ը:
Ուրբաթ 59-ամյա Բերնհարդ Գրոմանը մեռած էր հայտանբերվել: Ոստիկանությունը կարծում է, որ նա կարող էր ներգրավված լինել 64-ամյա բժշկի մահվանը, որը մահացել էր նույն օրը ծուղակում գտնվող ռումբի պայթյունից:
Գրոմանի հետ ծանոթ եւս երկու մարդ վնասվածքներն են ստացել իրենց տանը վառելափայտերի մեջ տեղադրված սարքի պայթյունից:
Ոստիկանությունը բոլորին, ովքեր կարծում են, որ Գրոմանը կարող էր նրանց դեմ չարանալ, կոչ են անում կապ հաստատել իրավապահ մարմինների հետ:
Գերմանիայի արեւմտյան Մելինգեն քաղաքից Բերնհարդ Գրոմանը մահացել է մարտի 1-ին, իր տանը: Ոստիկանությունը սպասում է դիահերձման պատասխանին:
Ավելի վաղ այդ օրը մոտակա՝ Էնկենբախ-Ալսենբորն քաղաքում պայթյունի հետեւանքով բժիշկ էր մահացել:
Ոստիկանությանը հայտնել էին, որ բժիշկը մահացել է ծուղակում գտնվող ռումբից, որը տեղադրված էր եղել նրա գրասենյակի շքամուտքի մոտ:
Կիրակի առավոտյան՝ առաջին պայթյունից մոտ 10 կմ հեռավորության վրա՝ Օտերբերգում, եւս մեկ պայթյուն էր որոտացել:
Իրավապահ մարմինները հայտնել էին, որ այս անգամ պայթուցիկը տեղադրված է եղել մի ընտանիքի սեփական տան վառելափայտերում: Դեպքի արդյունքում վիրավորվել էին մայր եւ դուստր, որոնք չիմանալով, փայտերը գցել էին վառարանի մեջ:
Տուժածները հոսպիտալավել էին. բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունում կարծում են, որ կասկածյալը մտածված է պայթուցիկը տեղադրել նրանց տանը:





























