ԱՄՆ-ում Շոտլանդիայից զբոսաշրջիկը կեղծել է իր մահը, որպեսզի խուսափի իր հայրենիքում սեռական բռնությունների համար քրեական հետապնդումից՝ հայտնում է Buzzfeed-ը։
Կիմ Գորդոնը, ժամանելով Կալիֆոռնիա, հայտարարվել է անհայտ կորած։ Փետրվարի 25-ին նրա անհետանալու մասին հայտարարել է 17-ամյա որդին, ում խոսքերով, Գորդոնը խեղդվել է Մոնաստերի լողափին դայվինգի ժամանակ։ Մի քանի օրվա որոնումները արդյունք չեն տվել։
Հետաքննությունը ենթադրում է, որ Գորդոնը կարող էր կեղծել իր մահը, որպեսզի խուսափի արդարադատությունից։ Շոտլանդիայում նրա դեմ մի քանի բռնաբարության մեղադրանք է առաջադրված։
Հետաքննությունը հենվում է միայն Գորդոնի որդու խոսքերի վրա։ Եթե պարզվի, որ նա ստել է, նրա դեմ քրեական գործ կհարուցվի՝ ոստիկանությանը սուտ տեղեկություն հաղորդելու համար։





























