Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։40-ի սահմաններում Opel մակնիշի 34 NC 229 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թալին-Ագարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորի ինքնությունը։