Մարտի 1-ին՝ ժամը 12:00 սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մ. Ն.-ի պայուսակից՝ նախօրոք պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, լիցքավորիչի 4 գլխիկ եւ 5 լար, 1 գալարալար, 5 ականջալար՝ գործարանային տուփերով եւ կենցաղային 2 դանակ։ Կալանավորված անձ Մ. Ն.-ն հիմնարկ էր ընդունվել Ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սեւանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:





























