Մարտի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի արգելագոտու տարածքում հայտնաբերել եւ առգրավել են ներնետված պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էին 7 գր ընդհանուր քաշով սեւ, կոշտ զանգված, 11 գր ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգվածով հինգ փաթեթ, «B 8» գրառմամբ 2 սպիտակ դեղահաբ եւ քացախաթթվին բնորոշ հոտով հեղուկ՝ դեղի պլաստմասսե տարայում:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Արդեն այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները տեղանքի զննությամբ հիմնական պատից 30 սմ հեռավորության վրա հայտնաբերել են կպչուն ժապավենով ամրացված փաթեթ, որում եղել են 13 գր ընդհանուր քաշով կանեփանման, կանաչավուն զանգված, 1 գր «B 8» գրառմամբ դեղահաբ, 4 գր քաշով սեւ, կոշտ զանգված, դեղանյութի համար նախատեսված սրվակ՝ 1/3 չափով լցված հեղուկով, 0.5 գր քաշով բյուրեղյա, սպիտակ զանգված, 0.4 գր քաշով սպիտակ, փոշենման զանգված, ինչպես նաեւ կպչուն ժապավենով փաթեթավորված 0.5 լ պլաստմասսե տարայով սպիրտին բնորոշ հոտով հեղուկ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, կատարվում է հետաքննություն:





























