Չինաստանում կինը հրաժարվել է 12-ամյա տղայից, որը քննությանը ցածր միավորներ էր ստացել, գրում է Daily Mail-ը:

Հրատարակությունը հաղորդում է, որ անցորդները ուշադրություն են դարձրել փողոցում կանգնած  դեռահասին. նրա մայրը մեքենայով հեռացել  է՝ տղային մենակ թողնելով:

Մոտեցած ոստիկաններին դեռահասն ասել է, որ նրան լքել են քննությանը ստացած վատ գնահատականի պատճառով: Իրավապահ մարմինների աշխատակիցները կապ են հաստատել նրա մոր հետ, որը հաստատել է, որ պատրաստ է հրաժարվել որդուց:

«Նա ինձ այլեւս պետք չէ: Ինչ ուզում եք արեք նրա հետ, կարող եք անգամ դատել ինձ», - հրատարակությունը մեջբերում է կնոջը:

Տղային ոստիկանական բաժնից տարել է քեռին: Հրապարակման հեղինակները չեն մանրամասնում, թե ինչ է տեղի ունեցել  երեխայից հրաժարված մոր հետ, սակայն հայտնի է դարձել նրան վշտացրած գնահատականը՝ 81 միավոր 100-ից:

Կինը հույս է ունեցել, որ որդին առնվազն 95 միավոր կստանա: