Մարտի 6-ին՝ ժամը 17.55-ին, ոստիկանություն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մեդովկա գյուղում դանակահարություն է:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 6-ին՝ ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են ընդունվել «ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ 1973 թ. ծնված Համբարձում Ա.-ն եւ «ձախ ականջի եւ ձախ քունքային շրջանի կտրած վերքեր» ախտորոշմամբ 1977 թ. ծնված Լեւոն Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, Համբարձում Ա.-ի տան բակում Համբարձում եւ Լեւոն Ա.-երի հետ վիճաբանել են 1991 թ. ծնված Արթուր Ա.-ն եւ 1981 թ. ծնված Սամվել Ա.-ն. Սամվել Ա.-ն դանակով հարվածել է Լեւոն Ա.-ի ձախ ականջի եւ ձախ քունքային շրջանին եւ Համբարձում Ա.-ի ձախ բազկի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:





























