Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է  կցորդիչով բեռնատարների համար եւ դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար):

Շիրակի մարզի Անիի, Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում, Արագածոտնի մարզի Արագած, Կոտայքի մարզի Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Արթիկի եւ Անիի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։