Մերձմոսկովյան Դոմոդեդովո շրջանի սրճարաններից մեկում տեղի է ունեցել բախում հրազենի օգտագործմամբ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով մարզի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։

«Հինգերորդ ալիքի» տեղեկատվությամբ՝ սրճարանատերը կրակ է բացել Կանանց միջազգային օրը նշող այցելուների վրա։

Արդյունքում՝ հիվանդանոց է ընկել հինգ մարդ։ Նրանցից երեքն ունի հրազենային վերքեր, երկուսը՝ գլխի վնասվածք։

Իրավապահ մարմինները պարզում են պատահարի իրական պատճառները։