ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը փորձել է ուղեբեռում ական տանել Շերեմետեւո օդանավակայանոմ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը։

Գերատեսչությունում կարծում են, որ նա դա արել է գիտակցաբար, եւ միջադեպը գնահատում են որպես սադրանքի փորձ։

ԱԳՆ-ում ավելացրել են, որ անհապաղ այդ մասին տեղեկացրել են ամերիկյան դեսպանություն եւ հիմա սպասում են պարզաբանումների։