Ավստրալիական միջատաբան Յոզեֆ Շուբերտը հայտնաբերել է սարդ-սիրամարգերի երեք նոր տեսակ՝ հայտնում է Fox News-ը։
Ինչպես նշում է թերթը, փորձագետը «երդվում է, որ դրանք անվնաս եւ խարիզմատիկ են»։
Շուբերտը Twitter-ում հրապարակել է հայտնաբերված սարդերի լուսանկարները։
«Ներկայացնում եմ երեք նորագույն տեսակ։ Այսօրվա դրությամբ դրանց պաշտոնական անվանումներն են Maratus aquilus, Maratus felinus եւ Maratus combustus»,- գրել է նա։
Շուբերտը, ով աշխատել է Maratus նախագծի կազմում, հայտնել է, որ սարդերը շատ հետաքրքիր արտաքին ունեն եւ առանձնանում են վառ գունավորմամբ։
Նա նշել է, որ «խարիզմատիկ» սարդերն իրականում բրնձի հատիկի չափ են։




























