CNN հեռուստաալիքին կներկայացվի հայց 250 մլն դոլարի չափով Քովինգտոնի Ավագ Կաթոլիկ դպրոցի աշակերտ Նիք Սենդմանին զրպարտելու եւ հալածանքի ենթարկելու համար, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով դպրոցականի փաստաբանին:

Խոսքը վերաբերում է հունվարին տեղի ունեցած միջադեպին: Ամերիկյան Ջորջիա նահանգի Քովինգտոնի Ավագ Կաթոլիկ դպրոցի աշակերտ Սենդմանին թիրախավորել էին տեսանյութի պատճառով, որում երեւում էր Թրամփի կարգախոսով գլխարկներ կրող երիտասարդների վեճը հրեական համայնքի հետ Բնիկ ժողովուրդների քայլերթի ժամանակ:

Տեսանյութում երեւում է, երբ դեռահասը ժպտում է բնիկ ամերիկացի, հնդկացի Նատան Ֆիլիպսին: Այդժամ շատերը որոշել էին, որ երիտասարդը ծաղրում է Ֆիլիպսին, եւ Սենդմանը դարձել էր հալածանքի օբյեկտ:

«Ի տարբերություն Washington Post-ին՝ CNN-ը, ըստ երեւույթին, ավելի դաժան էր վերաբերվել՝ հալածանքի ենթարկելով Նիկոլասին: Իսկ CNN դիտում են միլիոնավոր մարդիկ»,- դեռահասի փաստաբան Լին Վուդը պարզաբանել է հայցը ներկայացնելու պատճառներից մեկը:

Վերջինիս խոսքերով՝ CNN-ն իսկապես սկսել էր հետապնդել Նիկոլասին՝ առաջ քաշելով միտքը, որ նա հրեական համայքնի ներկայացուցիչների վրա հարձակված ամբոխի մասն էր, սակայն դա այդպես չէ, քանի որ դեռահասը որեւէ վատ արաք չէր կատարել, իսկ տեսագրության մյուս հատվածը համատեքստից դուրս էր:

Նա հավելել է, որ հալածանքի պատճառը նախագահ Թրամփի կարգախոսով Նիկոլասի գլխարկն էր՝ «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր», եւ հեռուստաընկերությունը չէր կարողացել դիմակայել դեռահասին մեղադրելու գայթակղությանը:

Ավելի վաղ հայց էր ներկայացվել նաեւ Washington Post-ին: