Մարտի 8-ին Արմավիրի ԲԿ-ում նորածնի մահանալու դեպքի հետ կապված ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստավում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել ծննդկանի սկեսրայրը` Արմավիրի բնակիչ Աշոտ Մարկոսյանը:
Նշանակված է դիակի փորձաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի ԲԿ-ում մարտի 8-ին մեռելածնության դեպք է գրանցվել. հերթապահ բժիշկը եղել է Սուսաննա Միրզոյանը:





























