Հայաստանի ԱԻՆ—ում այսօր՝ մարտի 11-ին՝ ժամը 03:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել Դարբ գետում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ին՝ «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Պ., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել Դարբ գետում: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, մասնատել ավտոմեքենային հենված ծառի ճյուղերը, սակայն ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: