Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Սարգիս Երիցյանը մերժեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ իրեն բացարկ հայտնելու վերաբերյալ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի» քաղաքացիական գործով դատական նիստին ։
Արսեն Թորոսյանի ներկայացուցը, ով դատական նիստին ներկա չէր NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ կապված դատավորի անաչառության հետ եւ կարծիք կհայտնեն դատավորի որոշումը ստանալուց հետո։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատայան նիստը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 10։30-ին։
Հիշեցնենք՝ Արա Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Արա Մինասյանը զրպարտության և վիրավորանքի համար քաղհայցով դիմել է դատարան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով արված որոշ արտահայտությունների համար՝ պահանջելով հերքում։





























