Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ Ամերիկայի հայկական համագումարի փոխգործակցությանն առնչվող հարցեր, համագործակցության զարգացման ուղիները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ: