Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 10-ին, ժամը 22.40-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվել եւ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 40-ամյա Արմեն Ա.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով։ Արմեն Ա.-ն մարտի 11-ին, ժամը 00.55-ին, տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին: