Բագրատիոնների թագավորական ընտանիքի ներկայացուցիչները դատարանի միջոցով Վրաստանում կփորձեն լուծել գահաժառանգների հետ կապված հարցը։ Աննա եւ Նուգզար Բագրատիոն-Գրուզինսկիները հայց են ներկայացրել նախկին ամուսին եւ փեսա Դավիթ Բագրատիոն-Մուխրանսկիի դեմ։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Հայցը վերաբերում է «վրացական թագավորական ազգանվան ինքնակամ օգտագործմանը»։ Վրաստանում 1000 տարի իշխած քրիստոնեական միապետական դինաստիայի անդամների միջեւ վեճը կհետաքննի Թբիլիսյան քաղաքային դատարանը։
Ինչպես նշում են իրավաբանական ընկերությունում, «ելնելեվ վեճի բարդությունից», հարցը կքննի երեք դատավորներից կազմված կոլեգիան։
Դատական նիստը նշանակված է մարտի 12-ին։ Նիստին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը։





























