Շիրակի մարզում ՌԴ քաղաքացու դանակահարության դեպքը բացահայտվել է: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«ՌԴ 22-ամյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 1990 թվականին ծնված բնակիչը»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՌԴ 22 ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կայարանամերձ հրապարակում գտնվող գիշերային ակումբներից մեկում, մարմնական վնասվածքներով նրան ծառայակիցները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։