Այդպիսի հաշվարկներ մենք չունենք, թե որքան աջ ղեկով մեքենա է հարեւան երկրում ղեկի փոփոխություն արվում եւ բերվում Հայաստան: Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարեց Տրանպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:

Հայտնի է, որ շատերը ավտոմեքենաները ներկրում են հարեւան երկիր՝ Վրաստան, այնտեղ ղեկը փոխում են, ապա ներկրում Հայաստան, որի հետեւանքով ղեկը փոխելու գումարները փաստորեն վճարվում են ոչ թե Հայաստանում, այլ մեր երկրից դուրս:

Արշակյանը խորհուրդ տվեց ՀՀ քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ ղեկը փոխելով ՀՀ ներմուծելու մեխանիզմից. «Այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի, միգուցե նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի վատ վիճակում կամ սխալ փոխված ղեկով մեքենաները չներմուծվեն Հայաստանի տարածք»,-ասաց նա:

«Առաջին հերթին կցանկանայի մեր քաղաքացիներին հորդորել, որ մեքենա գնելիս եւ պարտադիր տեխզննում անցկացնել եւ եթե դրանք պատշաճ վիճակի չեն, համապատասխան փոփոխություններ արվեն մինչեւ վարելը: Երկրորդ, մենք տեխզննության արդիականացման պրոցեսում ներառել ենք հստակ խստացում ղեկային համակարգի եւ արգելակների մասով: Տեխզննության ժամանակ այդ օղակները խտագույնս ստուգվելու են»,-ասաց նախարարը: