Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 6, ծեծի 5, թմրամիջոցի հայտնաբերման 3, յուրացման կամ վատնման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առեւանգման, կողոպուտի, բնակարանային գողություն, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, խոշտանգման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցի մաքսանենգության, սառը զենքի հայտնաբերման, սպանության սպառնալիքի ու սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության եւ բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: