Մարտի 11-ին, ժամը 12.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 14.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սարալանջի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 08.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ԳAZ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջեւան քաղաքի Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։