Հիվանդանոցից մարտի 9-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Գորիսի բաժին հաղորդվել էր, որ 51-ամյա քաղաքացին տան կտուրից ընկնելու հետեւանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել է մարտի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Սումբու» կոչվող տաղավարի մոտ վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Մարտի 11-ին, ժամը 10.15-ին, «Միցուբիշի Պաջեռո»-ի 29-ամյա վարորդը հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։




























