Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 12-ին՝ ժամը 22:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Կ. Բ. ) եւ «Mercedes C180» մակնիշերի (վարորդ՝ Է. Ա.) ավտոմեքենաները:

«Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ն. Ն.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: