Հայաստանի խորհրդարանի նիստերն այսուհետ հեռարձակվելու են Online ռեժիմով Ազգային Ժողովի պաշտոնական կայքում:

Խորհրդարանն այսօր փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում: Նոր փոփոխությամբ խորհրդարանի նիստերը ուղիղ հեռարձակվելու են ԱԺ-ի www.parliament.am կայքում:

Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից: Նախաձեռնությունը պատկանում է հանրապետական պատգամավորներին: Բացի այդ, նախատեսվում է պատգամավորներին իրավունք վերապահել լրացուցիչ բանավոր հարց տալ կառավարությանը, եթե գործադիրի ներկայացուցիչներն առաջարկում են գրավոր պատասխանել խորհրդարանականների հարցերին: