Օրենքի առջեւ բոլորը հավասար են եւ առաջինը երեւացող, դիրք ունեցողներն են պարտավոր օրենքի առաջ: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած զինված միջադեպի գործով հարցաքննվել է իր որդին՝ Նվեր Ծառուկյանը:
«Ըստ օրենքի ինչ պետք է կատարվել է, մենք չենք հրաժարվել, միշտ պատրաստ ենք եղել, ոչ թե խուսափել ենք»,-ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե որեւէ բան հայտնաբերվե՞լ է իրենց տան խուզարկությունից, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց. «Այդ հարցով դիմեք իրավապահներին: Մենք պետք է օրինակ լինենք, որովհետեւ միշտ խոսում են եւ հակառակն են անում: Կարող եք իրավապահ մարմիններից հարցնել, բոլորը ձեզ կասեն»:




























