«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ Աշոտ Անդրեասյանը նշանակվել է ԲՀԿ երիտասարդների միության նախագահի պաշտոնում։

Այս առնչությամբ Անդրեասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ինձ համար մեծ պատիվ է արժանանալու այսօրինակ մեծ վստահության, որը և՛ պարտավորեցնող է , և՛ ոգևորող։

Շնորհակալ եմ իմ կուսակցության ղեկավար Պարոն Գագիկ Ծառուկյանին և ողջ քաղաքական թիմին այս պատասխանատու պաշտոնը ինձ վստահելու համար։

Անելու եմ անհնարինն ու հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր սպասելիքները»: