Վրաստանի պատրիարքն այսօր՝ մարտի 3-ին 380 երեխայի կնքահայր կդառնա, գրում է վրացական «Ամբեբի» գործակալությունը:
16 երեխաների կնունքի արարողությունը տեղի կունենա Սամեբա եկեղեցում:
Պատրիարքի ապագա սանիկների գրանցումը տեղի է ունեցել փետրվարի 25-27-ին, Անչիսխատի եկեղեցու բակում:
Հիշեցնենք, որ 2008 թվականին վրաց պատրիարքը նոր ավանդույթ է մտցրել, որի համաձայն ինքը կդառնա եկեղեցում ամուսնացած ընտանիքներում ծնված երրորդ երեխայի կնքահայրը:
Այս պահին Իլիա Երկրորդը 7700-ից ավելի երեխաների կնքահայրն է հանդիսանում:




























