Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ եւ այլ ռազմամթերք։
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ Արշալույթը գեներալ Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղն է, իսկ գյուղապետը նրա եղբորորդին է:































