Պուերտոռիկուհի Աուրեյա Վասկես Ռիյոսը մեղավոր է ճանաչվել 14 տարվա վաղեմության սպանությունում. նա քիլլեր է վարձել հարուստ կանադացի ամուսնուց ազատվելու համար, հաղորդում է Fox News-ը:

Կնոջը ցմահ ազատազրկման են դատապարտել  ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորտ Ուերթ քաղաքի բանտում:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Վասկեսը մարդասպանին 3 մլն դոլար է առաջարկել,  որպեսզի նա սպանի իր 32-ամյա  ամուսնուն՝ անշարժ գույքի վաճառքով զբաղվող Ադամ Էնհանգին:

2015-ին տղամարդուն սպանել են, իսկ հետո քարով հարվածել գլխին, երբ նա կնոջ հետ զբոսնում էր Պուերտո Ռիկոյի Սան Խուան պատմական մայրաքաղաքում:

Դատախազները հայտարարել են, որ սպանությունից 12 ժամ առաջ Էնհանգը կնոջից ապահարզան է պահանջել:

Համաձայն ամուսնական պայմանագրի՝ աապահարզանի դեպքում Վասկեսը 62 300 հազար կստանար, մինչդեռ նրա ամուսնու ունեցվածքը ավելի քան 24 մլն դոլար էր գնահատվում: