Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդրա Արդերնի  գրասենյակը Քրայսթչերչի մզկիթներում հարձակումներից 10 րոպե առաջ Բրենտոն Տարանտից մանիֆեստ է ստացել, գրում է New Zealand Herald-ը:

«Այն այնպես էր գրված, կարծես ամեն ինչ արդեն պատահել է, որպեսզի բացատրեն այն, ինչն, ակնհայտորեն, պետք  է տեղի ունենար...Դա անհնար էր կանխել», - հրատարակությանն ասել է Արդերնի մամուլի ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:

Նշվում է, որ բացի վարչապետից հրաձիգի մանիֆեստի հասցեատերերի թվում  70 անուն է նշվել, այդ թվում տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ներ, Նոր Զելանդիայի Ազգային կուսակցության առաջնորդ Սայմոնա Բրիջեսը եւ ներկայացուցիչների պալատի խոսնակ Թրեվորա  Մալարդը: Արդերնը չի պատրաստվում հրապարկել նամակի բովանդակությունը եւ  ժամանակը, թե երբ է այն ստացվել:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Նոր Զելանդիայի երկու մզկիթներում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով մահացել է 50 մարդ: Հարձակվողները համացանցում ուղիղ եթերով հեռարձակել էին հարձակումը: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 4 հրաձիգների, եւս մեկը փախուստի է դիմել: Ոստիկանությունը երկու հարձակումների համար պատասխանատու  է համարել Տարանտին, որը մինչեւ հարձակումները հրապարակել էր մանիֆետսը: