Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 17:50-ի սահմաններում, Toyota Camry մակնիշի 92 VD 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեպի Երասխավան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց՝ 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 2-ը՝ Արտաշատի հիվանդանոց:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհահատվածի փոսերն են, որ առաջացել են թերի վերանորոգումից։

Մինչ հետաքննիչը կավարտեր դեպքի վայրի տեղազննությունը, նույն վայրում հերթական վթարն է տեղի ունեցել: Mitcubishi Colt-ը ջրափոսերի մեջ ընկնելու հետևանքով բախվել է երկաթե արգելապատնեշներին: